22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2020

«Գոնե հիմա հասկացեք , որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարամազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ժամանակին զգուշացնում էի,որ մեր Հայրենիքի սպառնալիքը պանթուրքիզմն է, որ Էրդողանն ու Ալիևը Բաքվում ռազմական շքերթ են կազմակերպում, որ անթույլատրելի է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից Փաշինյանի իշխանությունն Ալիևին կառուցողական էր համարում,իսկ Արցախի հերոսներին դավադիր ուժեր`հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների: Գոնե հիմա հասկացեք , որ […]

«Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ։ Ինչի՞ ես չեմ կարողանում, սրանց պես, թուրքին թողած «սեւ ու սպիտակ» խաղալ։ Ինչի՞ եմ ես հասկանում, որ ինձնից շատ բան է կախված, իսկ սրանք՝ ոչ։ Ինչի՞ պիտի ընդդիմությունը իշխանությունից խոհեմ ու զուսպ լինի։ Օրինակ՝ պատգամավոր […]

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և […]

Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականը անդրադարձել է Հայ Ադրբեջանական վերջին բախումներին

Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականը անդրադարձել է Հայ Ադրբեջանական վերջին բախումներին։ Ինչպես հոդվածում նշել է Բելգիայի ՆՈՒԱՐԴ հայկական միության ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը՝ իրենք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի միակողմանի ադրբեջանամետ հայտարարությունները, որոնք ամենևին չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն

Հայաստանի ՊՆ-ն հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերից խոցում  Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» Անօդաչու թռչող սարքը: Խոցելուց հետո երեւոմ է, թե ոնց են մեր տղաները ուրախ բացականչում՝ «Կպավ, կպավ»: ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «երեւի սա Hermes 900 ի առաջին խոցումն է […]

Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին․ Միքայել Մինասյան

Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո, իհարկե, կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, […]

Հակառակորդի կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված