22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2020

Դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել  վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների  հրահրման վերաբերյալ։ «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք […]

Ադրբեջանցիները հարձակվել են հայ ուսանողի վրա, ծեծել դուդուկահարի

News.am-ը գրում է․ «Մոսկվայում այս գիշեր հայերը թիրախավորված հարձակումների են ենթարկվել ադրբեջանցիների կողմից։ Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը  NEWS.am-ին հայտնեց, որ 5 հայ է տուժել, բացի այդ՝ ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները։ «Մոսկվայի ժամանակով 11-ից հետո կազմակերպված հարձակումներ են եղել մարդկանց վրա, մեքենաների վրա, մարզի մի քաղաքում ահագին մեքենաներ են ջարդել, բնակելի շենքերի բակերում, […]

Փորձ է արվում սահմանային լարվածությունը տեղափոխել ՌԴ տարածք. Հայաստանի դեսպանություն

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել գիշերվա եւ վերջին օրերի իրադարձությունների մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին շարունակ գրանցվում են դեպքեր, երբ ադրբեջանցիները փորձում են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի դաշնության տարածք՝ ստեղծելով բախումներ 2 համայնքների միջեւ:  «Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք […]

«Առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին» ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին»: […]

«Մեր առաջխաղացումն անկասելի է». Սերժ Սարգսյանի հարցազրույցը 1993-ի մարտին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթին 1993 թվականի մարտի 20-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված: «Պատմությունը՝ փաստերով. «Սև ստվերագծերը, որոնցով նշված են բռնազավթված տարածքները, աստիճանաբար ջնջվում-մաքրվում են հանրապետության քարտեզից: Այլ խոսքով` ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարում ազատարարի իրենց առաքելությունը»,-1993թ. մարտի 20-ին իր հարցազրույցի սկզբում նկատում է «Արցախ» […]

Պետք է հասնել նրան, որ նման հակահայկական բանաձև ԱՄՆ Սենատում չդրվի քվեարկության. «Վերնատուն»

Հուլիսի 23-ին «Վերնատուն»  հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է․ Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված և ըստ էության ընդունված բանաձևը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ […]

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ: «ՄՄԳ խումբը ռազմավարական կարեւոր գործընկեր է Բանկի համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների զարգացումը, առանցքային առաջնահերթություններից է մեզ համար: Դրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել Տնօրենների խորհրդի նոր կազմ ձեւավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը»,- […]

Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթն ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում. Բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Հայոց պատմության դասավանդմամբ հետաքրքրված բոլոր անձանց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ս․թ․ հուլիսի 22-ին քննարկեց ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը։ Մատնանշվեցին բազմաթիվ սխալներ և բացթողումներ, որոնցից ամենահիմնականների […]

Գյուղմթերքի շուկայի աշխատողների ակցիան՝ կառավարության դիմաց

Հուլիսի 24-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գյուղմթերքի շուկայի աշխատողները: Նրանք պահանջում են, որ գյուղմթերքի շուկան աշխատի ամեն օր, քանի որ այստեղ վերավաճառողներ չկան, ինչպես նաև դա իրենց ապրանքը քաղաքացուն հասցնելու ամենաուղիղ տարբերակն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված