17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

«Հանրությունն այլեւս պետք է ոտքի կանգնի. եթե Փաշինյանին թվում է, թե քանդելով կարող է առաջ գնալ, սխալվում է». Մարգարիտ Եսայան

«Կորոնավիրուսի հետեւանքով 1000-ից ավելի զոհերի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով, իր կառավարությամբ: Սրա համար նրանք, վստահաբար, պետք է պատասխան տան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա բնորոշմամբ՝ որոշ պետություններ խիստ պայմաններ չեն սահմանել վիրուսի դեմ պայքարում, օրինակ՝ Բելառուսը, որտեղ զոհերի թիվը մոտ վեց հարյուր է, սակայն որեւէ […]

1100 զոհի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով․ Մարգարիտ Եսայան

Երկու տարի է, ինչ վատ ավանդույթներ են ձևավորվում, հասարակությանը մերոնց-ձերոնց, քայլածների-չքայլածների բաժանելու վատ միտումը, ցավոք, շարունակվում է։ Սա միտումնավոր է արվում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն այսօր էլ գործում է, և հանրությանը մասերի են բաժանում՝ հեշտ կառավարելու համար, բայց ով աչք ունի՝ տեսավ: Այս մասին լրագրողների հետ հանդւիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը»  «Ինչ էլ […]

Նոր սկանդալ. ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչը կասկածվում է չարաշահումների մեջ

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։  Հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը […]

Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար ամոթ է․ Գագիկ Ծառուկյան

Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար ամոթ է: Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որն ունի ավանդույթներ, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ավանդույթ, որը մենք ունենք, այսօր չենք կարող մեր բալիկներին, որոնք գնում են դպրոց, նրանց համար սեռական դասընթացներ անցկացնեն՝ Հայ եկեղեցու, Հայով պատմության, Հայ գրականության դասաժամերն էլ պակասեցնեն։ Ասել […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել նորանկախ Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում»,– ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում: Պուտինը Քոչարյանին […]

Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Նշենք, որ Վաչագան Ղազարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։ Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի եւ […]

Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհազորի ստեղծման թեմա քննարկվում է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրության և կանոնավոր բանակի հնարավոր խնդիրների համատեքստում, սրա առնչությամբ մի քանի դիտարկում անեմ։  Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա։ […]

Մարդիկ անդունդի մեջ են. ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է: Տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակել, երեխային կերակրել կամ ծնողին բուժել, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծուներ առաջարկել», […]

Մալաթիա-Սեբաստիայում միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի