22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 5, 2020

Ոստիկանությանմեքենան անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով

Ոստիկանության մեքենան անցել է Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով։ «Ոստիկանները թևերիցս քաշքշում էին, մեքենան անցնելուց չհասցրի էն կողմ գնամ, մեքենան եկավ առաջ ու կանգնեց, ոստիկաններից մեկը փորձում էր ոտքս հանել, չկարողացավ»,- ասաց քաղաքացին, որը նստած էր ճանապարհի վրա։ «Խնդրում դրա վերաբերալ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Անզգուշաբար է դա կատարվել»,- ասաց Ազիզյանը եւ կիսատ թողելով […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր […]

Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, սա կլինի վերջինը․ Ավինյան

Չնայած այն բանին, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին, միեւնույն ժամանակ կարող են վերանայվել երկիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը եւ հասարակական միջոցառումներ ու հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին օգոստոսի 5-ին պարետատան գրասենյակի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա հավելեց, որ բոլոր վերջնական որոշումները […]

«Կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը, ձեռք մեկնեք Բեյրութին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը, ձեռք մեկնեք Բեյրութին Աու՜՜՜, Հայաստանի Հանրապետությունը չունի՞ կառավարություն, չունի՞ Ազգային Ժողով, չունի՞ նախագահ, չունի՞ Սփյուռքի հարցերով հանձնակատար․․ Էս ի՞նչ եք սսկվել, Լիբանանում մեր ամենամեծ, ամենանվիրված, ամենասրտով համայքներից մեկն է, հայկական Սփյուռքի ամենանվիրյալ մասը, ի՞նչ եք անում որպես պետություն մեր հայրենակիցների համար, […]

Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյան

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին […]

Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին

Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին։

Բեյրութի նահանգապետը արտասվել է պայթյունի մասին խոսելիս

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը լրագրողների հետ երեկ տեղի ունեցած պայթյունի մասին խոսելիս սկսել է արտասվել: Այս մասին գրում է baaghitv.com կայքը: Նահանգապետը սկզբում կարողացել է զսպել հույզերը, սակայն հետագայում, խոսելով զոհերի և պայթյունի մասին, սկսել է արտասվել: Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը […]

«Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ […]

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ «Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի