17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2020

«Ազգ-բանակ» քննադատողներն այն կյանքի են կոչում. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՇԽԱՐՀԱԶՈՐ ԵՎ ԱԿՏԻՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ: «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐՆ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ: ՈՂՋՈՒՆԵԼԻ Է: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: […]

Ամուլսար․ պետական կառավարման ձախողում

Իշխանությունները երկու տարի է, ինչ համառորեն շրջանցում են Ամուլսարի խնդիրը։ Երկու տարի է, ինչ անհասկանալի լռություն է. հարցի կարգավորման վերաբերյալ, բացի լղոզված ձևակերպումներից, չի հնչել որևէ ռացիոնալ մոտեցում, լուծման տարբերակ։ Տպավորություն է, որ կառավարությունը թաքնվում է բնապահպանների պայքարի հետևում, իսկ իմքայլական պատգամավորները, որոնք նախկինում նույնիսկ պառկած կփակեին Ամուլսարի ճանապարհը, խուսափում են որևէ հստակ դիրքորոշում հայտնել, […]

Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել Լոռու մարզպետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը ներառյալ:

ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով երկու աշխատակից է մահացել․ նախարար

Կորոնավիրուսի հետևանքով ԱԻՆ երկու աշխատակից է մահացել, լրագրողներին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Մինչև այսօր ունեցել ենք վարակման 91 դեպք։ Դրանց մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից վարակման և այլն։ Ներսում տարածում չենք ունեցել, 380 ինքնամեկուսացված ենք ունեցել և երկու մահվան դեպք մեր աշխատակիցների», – ասաց նախարարաը՝ նշելով, որ աշխատակիցների շրջանում այս պահին […]

Գիտեք մեր ցավն ինչումն է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք մեր ցավն ինչումն է, նրանում, որ Նիկոլը իր կերպարով այնքան իջեցրեց Երկրի ղեկավարի ցենզը, որ տեղից վերկացողը իրեն պատկերացնում է Հայաստանի ապագա ղեկավար` առանց պատկերացնելու բեռի ծանրությունը և պատասխանատվության չափը: Հ.Գ. Կարդալ Գարեգին Նժդեհի «Վաղվա առաջնորդը» (Հատընտիր, էջ 178-184)»:

Կոռուպցիոն սկանդալ կապված կառավարական առանձնատների վերանորոգման հետ

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։ Կառավարական առանձնատները գտնվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ […]

Արդեն 1150 մարդ է մահացել, պետք է պատասխան տան. Գագիկ Ծառուկյան

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Առաջին հանդիպումը Կոտայքի մարզի ակտիվի հետ էր: Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, […]

Արայիկ Հարությունյանը քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի. Սփյուռքի նախկին նախարար տեղակալ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին տեղակալ,  հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը։ «Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի