Տավուշում նորոգվում են հրետակոծությունից վնասված տները
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/08/02d87a8d56e27f76c3f373a108b7fce5_M-300x170.jpg)
«Կառուցենք Հայաստանը նորովի»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վերտառության տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն։ Հիմնանորոգվել է Նորաշեն-Մովսես ավտոճանապարհը, երկարությունը՝ 7․5 կմ։ Ծրագրի արժեքը կազմում է 392 մլն դրամ։ Չինարիում նորոգվում է հրետակոծությունից վնասված 12 տուն։ Այգեպարում հիմնանորոգվում են ներհամայնքային բոլոր փողոցները։ Մանրամասները՝ տեսանյութում։