22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերոսի կոչումը խաղալիք չէ․ «Հրապարակ»

«Առողջապահության համակարգն առողջապահության նախարարը չէ, ոչ էլ՝ նախարարությունը։ Այն կազմված է հազարավոր նվիրյալներից ու ամեն օր համեստորեն իրենց աշխատանքը կատարող մարդկանցից։ Այդ համակարգում կան փայլուն մասնագետներ ու շնորհալի տնօրեններ, որոնք հմտորեն կազմակերպում են բուժհիմնարկների աշխատանքը՝ ամեն օր փրկելով կյանքեր։ Եվ երբ երկրում շուրջ 6 ամիս դաժան պայքար է գնում կորոնավիրուսի դեմ, ու այդ մարդիկ՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժհիմնարկների ղեկավարներ, ամեն հիվանդի կյանքի համար մաքառում են եւ նրանց նոր կյանք պարգեւում, մեր կառավարությունը որոշում է Հայրենիքի շքանշան, այսինքն՝ Ազգային հերոսի կոչում շնորհել օվկիանոսից այն կողմում ապրող մեր հայրենակցին՝ Հրայր Հովակիմյանին։

Ոչ ոք, անշուշտ, չի մոռացել Հովակիմյանի վաստակը․ նա է հիմնադրել Նորքում գտնվող հայտնի սրտի կլինիկան եւ նա Հայաստանում առաջինն է իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով կյանքեր։ Բայց այդ հերոսական աշխատանքի համար նա ժամանակին գնահատվել է, անգամ շքանշաններ է ստացել՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Սակայն տարիներ առաջ, ինչ-ինչ պատճառներով, նա հեռացել է Հայաստանից, ասում են՝ նեղացել է նախկին իշխանություններից։ Եվ հիմա երիտասարդ իշխանությունները որոշել են նրան հերոսի կոչում շնորհել։ Իսկապես որ «մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում»։ Ո՛չ այսօր հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկները, ո՛չ տարիներ շարունակ առողջապահական հիմնարկներ աշխատեցրած տնօրենները նման բարձր գնահատանքի չեն արժանանում։

Իսկ Հովակիմյանը թերեւս արժանանում է մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ, իսկ գործող իշխանությունները բոլոր հնարավոր մեթոդներով պայքարում են նրանց դեմ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ