22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

«Իմ դեմ քրեական գործ են հարուցում, որովհետև վախենում են, սարսափած են». Արթուր Վանեցյան

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր բացվեց «Հայրենիք» կուսակցության գրասենյակը, որի բացմանը ներկա էր կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը նախ ներկաներին տեղեկացրեց, որ կուսակցությունն  այժմ աշխատում է նոր ծրագրի վրա, իսկ այն, ինչ ավելի վաղ ներկայացվել էր օրենքի պահանջով,  պարզապես տեխնիկական բնույթի ծրագիր էր։ «Առաջիկայում մենք ունենալու ենք ավելի խորացված ծրագիր, որտեղ արտացոլված […]

Համավարակի դեմ պայքարում սահմանափակումները պետք է լինեն տրամաբանական, անհրաժեշտ է դրանք խելամտորեն վերանայել. Արա Բաբլոյան

Համավարակից քաղած հիմնական դասն այն է, որ կորոնավիրուսից փրկում են ոչ միայն դիմակը, պատշաճ հեռավորությունն ու հիգիենան, այլև ճշգրիտ տեղեկատվությունը. պետության բացթողումն այն էր, որ կարանտինից հետո կարգուկանոնի պահպանումը թողեց մարդկանց գիտակցության վրա, դա սխալ որոշում էր, պետք էր երկաթյա կարգապահություն սահմանել և վերահսկել դա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արաբկիր» բժշկական […]

Հայկ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» էր վաղուց․ նա վայր կդնի՞ մանդատը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Արդեն քանի օր է մամուլում շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է իշխանական թիմից պատգամավոր Հայկ Սարգսյանը մանդատը վայր դնի: Վերջինս արդեն իսկ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, հեղափոխական վեհ իդեալներին ակնբախ կերպով չհամապատասխանելու եւ բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվելու, կիքսեր հեղինակելու պատճառով։ Դժվար է ասել, այս դեպքը կունենա արդյոք կտրուկ […]

Քաղաքապետը հումորային հաղորդագրություն է ուղարկել վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը. – Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում […]

RBK հեռուստատեսությանը տված վարչապետի հարցազրույցը գուժեց «հեղափոխության» ավարտը. քաղաքագետ

Լեգիտիմությունը ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին որքան հեղինակություն ունի այս կամ այն քաղաքական կազմակերպությունը, կամ անձը։ Լեգիտիմությունը փոխկապակցված է լինում որևէ գաղափարի հետ, եթե այս կամ այն քաղաքական ուժը, կամ անձը մարմնավորում է հանրության համար ընդունելի ու կենսական որևէ գաղափար, ապա, բնականաբար, նա ունենում է համապատասխան լեգիտիմության աստիճան, ինչը տատանվող հասկացողություն […]

Այս իշխանությունը արագորեն գերազանցում է բոլոր նախորդներին. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի կողմ թողնելով հումորի որակը, պետք է հստակ հասկանալ, որ քաղաքապետ Հայկոյին ուղղված բոլոր մեղադրանքները ապօրինի շինթույլտվություններ տալու մասին, «ջրվել են ու ջրվելու են»: Յուրայիններին ամեն գնով պահելու, օրենքի վրա բացահայտորեն թքած ունենալու հատկությամբ այս իշխանությունը արագորեն գերազանցում է բոլոր նախորդներին»:

ՌԴ հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն. Մարուքյան

Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼԿՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների […]

Ազատություն TV-ի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ ռեպորտաժը միակողմանի է․ «Մեդիա պաշտպան»

Ազատություն TV-ն հուլիսի 30-ին եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ մեկնաբանություն է վերցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից։ Լրագրողը շուրջ 5,30 րոպեանոց ռեպորտաժը կառուցել է իշխող ուժի պատգամավորի քննադատական խոսքի վրա։ Այս մասին գրառում է կատարվել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Արդյունքում՝ ռեպորտաժը ստացվել է միակողմանի և չբալանսավորված։ […]

Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի. Դավիթ Տոնոյան

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել  է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի