22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2020

Մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է. խնդիր ունենք քննարկելու՝ ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը

Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը: Օրը սկսվում է մոր հետ ջերմ զրույցով` նրա ներկայությունը, առավոտ վաղ հավաքած թարմ հատապտուղներն ու պատրաստած թեյը վայելելով:  

Տեր կանգնիր քո իրավունքին ու ժառանգությանը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի կոչը՝ երևանցիներին

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմել է երևանցիներին: Կոչում, մասնավորչապես, ասվում է. «Սիրելի երևանցիներ, Ինչպես արդեն գիտես 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը, և որ ամենակարևորն է, ոչ սոցիալական […]

Սահմանադրական դատարանում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է՝ պետք է մեկնի արձակուրդ. Ռուստամ Բադասյան

Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», – ասաց նա։ Նախարարի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։ «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք […]

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության համաձայն,  ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ «64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 […]

Հայցադիմումդ հետ վերցրա Դանիել, փրկիր քեզ վերջնականապես խայտառակվելուց․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Սա վերջն է առաջին սերիայի… Այսօր մի պատկերազարդ հայցադիմում ստացա, որով ոմն փաստաբան այս մաքրամաքուր ու առաքինի տղայի անունից ինձ դատի է տվել՝ իբրև թե պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով: Բնական է՝ կարդացի հայցադիմումը… Ազատ թեմայով շարադրություն… Ամեն ինչ գրված է, բացի իրավական հիմնավորումներից… Ես այս […]

Փաշինյան–Պուտին հարաբերություններն աններդաշնակ են. Անդրանիիկ Թևանյան

Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդարացիորեն քննադատվում էր ապաշնորհ կառավարման համար, ապա հիմա միայն քննադատելով հարցը չի լուծվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Համաճարակային պատերազմում Փաշինյանն ու հեղափոխության/իշխանափոխության ծնունդ Առողջապահության նախարարը պարտության տարան Հայաստանը։ Իսկ ահա տեսանելի թշնամու դեմ կռվում մեր բանակը կարողանում […]

Որոշ հարվածներ, որ ենթադրաբար մահապարտ անօդաչուներով էին արվել, իսրայելական կառավարվող հրթիռներ են եղել․ Կարեն Վրթանեսյան

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ: Ինչպես գրում է «Ռազմինֆոն»,  ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող […]

Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել

NEWS.am–ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։ Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ «Ինձ զանգահարեցին, ասացին, որ մորքուրիդ տղայի հետ կապված խոսակցություն կա, 2016թ. իրար հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված