Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը: Գործից անվերադարձ ազատեք Սփյուռքի հարցերով այսօրվա հանձնակատարին: Վերադարձեք 2015 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին: Անհապաղ շտկեք այն ավերածությունները, որ գործել եք այդ ոլորտում»: