23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2020

«Շնորհակալ ենք ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած վստահության համար». Տավուշի թեմը շնորհավորել է գեներալ Խաչատուրովին

Այսօր հաղթանակած բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան օրն է։ «Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։ Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։ Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վստահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է […]

Նոր օրենքով ՀՌՀ դառնում է գրաքննիչ ու դատավոր. «Մեդիա պաշտպան»

Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այդ մասին ասվում է «Մեդիապաշտպանի» հայտարարությունում: Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր […]

Գյուղմթերքի շուկան փակվել է․ բողոքի ակցիա․ ՈւՂԻՂ

Գյուղնախարարության նախկին շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Կասյան փողոցի գյուղմթերքի շուկայի աշխատողները։ Նրանք պահանջում են բացել շուկան։ Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին կառավարության շենք։ Մանրամասները՝ մեր ուղիղ եթերում։

Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար. Փաշինյան

Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար եւ նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստռում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ես համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ եւ կուղարկեմ ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,-ասաց Փաշինյանը, ով նաեւ […]

«Թավշյա» իշխանությունը հին է. ընտրություն «գլոբալ թերմացքի» և ազգային պետության միջև․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ ««Սառը պատերազմի» եզրափակիչ փուլում Արևմուտքը ԽՍՀՄ–ում խրախուսում ու ողջունում էր ազգային տրամադրությունները, քանզի դրանք ուժեղացնում էին կենտրոնախույս գործընթացները Մոսկվայից։ Երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, Արևմուտքն ազդարարեց պատմության ավարտը։ Սկսվեց գլոբալ աշխարհի շինարարությունը։ Գլոբալացվող աշխարհում արդեն խրախուսվում էր ոչ թե ազգայինը և ինքնատիպը, այլ համահարթը։ Կառուցվում էր միաբևեռ աշխարհ ու բնական էր, […]

Հայաստանը շանս ունի՝ ջարդելու համավարակի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան

Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է ու բարելավում է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 է, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել», – ասաց վարչապետը։ […]

Մի քանի համայնքի բնակիչների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց․ ՈւՂԻՂ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է։ Ամուլսարին հարակից մի քանի գյուղի բնակիչներ, որոնք նաև աշխատում էին Լիդիան ընկերությունում, բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բացել ճանապարհը, քանի որ Լիդիանի չաշխատելու արդյունքում զրկվել են եկամտից։ Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Բժշկության աղոթք

ՆՍՕՏՏ Գարեգին բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն […]

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց է, որից 36-ը չի զեկուցվում, երկու հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. –              Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, –              «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված