23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր օրենքով ՀՌՀ դառնում է գրաքննիչ ու դատավոր. «Մեդիա պաշտպան»

Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այդ մասին ասվում է «Մեդիապաշտպանի» հայտարարությունում:

Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այժմ եթերում եղած ալիքների մի մասը փակվեն, պարոն Հակոբյանը նշեց, որ սպասվում է հանրային մուլտիպլեքսից օգտվելու մասին նոր մրցույթ, բայց ասաց, թե. «Ես կարծում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնց նպատակը մեծ մասամբ ոչ թե հանրային շահը սպասարկելն է, կամ տեղեկատվական պահանջմունքները բավարարելն է, այլ այս կամ այն քաղաքական գործչի կամ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելն է, ապա նրանք երկար կմտածեն և հետո միայն կմասնակցեն մրցույթին», ինչն ավելի պարզ ձեւակերպմամբ, թերեւս, նշանակում էր, որ նման ալիքներին կմերժվի հաճախականություն տրամադրելը։

Պարոն Հակոբյանին տեղեկացնենք, որ Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը գրանցված են որպես բիզնեսներ, այսինքն նրանք, ըստ իրենց սահմանման, պետք է սպասարկեն ֆինանսատնտեսական շահեր։ Ինչ վերաբերում է այս կամ այն քաղաքական գործչի կամ գործիչների խմբի շահերը սպասարկելուն, նույնպես տեղեկացնենք, որ ժամանակակից աշխարհում չկա որեւէ լրատվական հեռուստաընկերություն՝ սկսած Fox News-ից, CNN-ից մինչեւ Euronews, «Ազատություն» եւ Հ1, որը չսպասարկի այս կամ այն քաղաքական ուժին․ ժամանակակից մեդիայի առանձնահատկությունն է այդպիսին։ Ի դեպ, նշված վերջին լրատվամիջոցը՝ Հ1-ը, Հայաստանում այն քչերից է, որ ունի հանրային ֆինանսավորում, սակայն պարոն Հակոբյանի ղեկավարած կառույցի՝ ՀՌՀ-ի, լուռ համաձայնությամբ դարձավ ֆինանսական շահեր հետապնդող՝ գովազդակիր։ Նաեւ, «Մեդիա պաշտպանը» բազմիցս նշել է, որ Հ1-ը հետապնդում է մեկ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի շահերը, եւ դա նույնպես իրականցվում է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ի լուռ համաձայնությամբ։

Խոսելով խոսքի ազատության մասին`Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հայաստանում գործում է խոսքի ազատություն, եւ ոչ թե ապատեղեկատվության, կեղծ լուրերի կամ ատելության խոսքի ազատություն։ Արձանագրենք, որ ատելության խոսքն ու սուտ տեղակատվությունը Հայաստանում ընտրովի է քննարկվում, օրինակ, եթե ինչ-որ մեկը բոլոր հեռուստատեսություններով քաղաքական ընդդիմախոսների կամ դատական համակարգի մասին խոսի որպես «շնաբարո դուրսպրծուկների», ապա ամենայն հավանականությամբ այդ հեռուստաընկերությանների հանդեպ սանկցիաներ կկիրառվեն, իսկ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, բայց եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա նման մոտեցումը լայնորեն կտիրաժավորվի։ Նաեւ, պարոն Հակոբյանը նշեց, որ եթե որեւէ անձին վիրավորում են, իսկ հանձնաժողովը չգիտի այդ մասին, ապա տուժածը պետք է բողոքի հանձնաժողովին, կամ դատարան, որոնք կդիտարկեն պատժելու խնդիրը։ Այսինքն`իր ղեկավարած հանձնաժողովն ըստ նոր օրենքի`ոչ միայն լինելու է հավատաքննիչ՝ տեսնելու, թե ինչ քաղաքական գործիչների շահեր է հետապնդում տվյալ մեդիան, եւ հետաքննիչ՝ քննելու, թե ինչ ֆինանսատնտեսական շահեր է այն հետապնդում, այլեւ դատարան, եւ որոշել կա վիրավորանք, թե ոչ, ու նաեւ՝ կատարածու՝ ըստ այդմ կիրառել պատժամիջոցներ:

Այս ամենի կողքին բոլորով, ողջ հասարակությամբ , պետական սեկտորով, հասարակական կազմակերպություններով վիրավորանքների մասին տեղեկացնելու կոչը պարզապես Հայաստանում տարածում գտնող «դանոսչիկության» կոչ է, այսինքն`սովորական պետական քաղաքականության իրագործում։

Հ․Գ․Հարց հնչեց նաեւ ռուսական ալիքների փակման վերաբերյալ։ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ տերմինների օգտագործմամբ․ «սուվերեն հաճախականություններ, հանրային մուլտիպլեքս, սպառողական զամբյուղ, տեղեկատվության փաթեթ», եւ այլն, աշխատեց չբացատրել, որ այդ ալիքները փակվում են։ Ինչպես ասում էր ռուսական ռադիոն․ «МАЛЬЧИК ЖЕСТАМИ ПЫТАЛСЯ ПОКАЗАТЬ, ЧТО ЕГО ЗОВУТ ХУАН»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ