04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Շնորհակալ ենք ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած վստահության համար». Տավուշի թեմը շնորհավորել է գեներալ Խաչատուրովին

Այսօր հաղթանակած բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան օրն է։

«Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։

Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։

Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վստահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։

Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։

Աստված Ձեզ պահապան», – ասված է թեմի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ