Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է Ալիևին կառուցողական անվանող ու հակայկանության վրա հարձակվող ապազգային իշխանություն. Շարմազանով
«Իշխանությունը տորպեդահարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, ամեն ինչ արել՝ գցելու ՀԱՊԿ-ի անունը: Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել, որևէ մեկը մեզ լուրջ չի ընկալում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով՝ իշխանության 5-րդ շարասյունը հակառուսական քարոզ է իրականացնում: Ապրիլյան պատերազմի ու հուլիսյան դիրքային կռվի միջև միտումնավոր համեմատություններ անցկացնելը նա ստորություն […]