Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 390 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 73-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 26 665 (+187) մարդ, այս պահին բուժվում է 9793-ը (-121): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 932 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 711 (+6), այլ պատճառներով՝ 221 (+1): Մեկ օրում մահացել է 7 մարդ: