23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2020

Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ: Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը: Հարձակում է նախաձեռնվել Մայր Աթոռի, ավանդական ընտանեկան արժեքների, իսկ այսօր արդեն `հայոց գրականության ու պատմության վրա: Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային […]

Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ դիմաց. Ոստիկանական պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին

Այս պահին լարված իրավիճակ է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, ոստիկանները թույլ չեն տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ շենքին: Վերջիններս ցանկանում են ներս մտնել, որպեսզի հանդիպեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:  […]

Կորոնավիրուսի կրկնավարակ կա ու կլինի․Հայկ Մանասյան

Բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի ունեցած տեղեկություններով, Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի դեպքեր են արձանագրվել, մի քանիսին ինքն անձամբ գիտի։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել է՝ վերջին 40 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հիվանդանում կիորոնավիրուսով։ «Քանի որ այս դեպքի մասին հարցեր եղան՝ իմ կարծիքը։ Կրկնավարակ կա ու կլինի, բայց դա այնքան ծավալուն չէ, որ ազդի իմունիզացված բարիերի […]

ԲՈւՀ չընդունված դիմորդները կրկին ակցիա են իրականանում ԿԳՄՍՆ-ի մոտ․ ուղիղ

ԲՈւՀ չընդունված դիմորդները դարձյալ ակցիա են իրականցնում ԿԳՄՍ նախաչաչության մոտ։ Դիմորդները բողոքում են, քանի որ  թե տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է միայն առաջին հայտին, ոչ թե դիմորդի ստացած գնահատականին: Արդյունքում, բարձր գնահատական ստացած բազմաթիվ դիմորդներ բուհ չեն ընդունվել: Փաստորեն այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության […]

Պետրոս Ղազարյանը մեկ տարում 73 հազար դոլար է ստացել պետությունից․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի նախկին տնօրեն, նույն հեռուստաընկերությունում հարցազրույցներ վարող Պետրոս Ղազարյանը հաճախ է քննադատում նախկիններին։ Ղազարյանի համար անտանելի են այսօրվա իշխանության քննադատները։ Նա հաճախ է թիրախավորում, պիտակավորում հասարակական-քաղաքական գործիչներին, անգամ իր գործընկեր լրագրողներին։ Սա շատերի համար զավեշտալի է, քանի որ բոլորն են հիշում նրա անցյալը և դիրքավորումը նախկին իշխանությունների ժամանակ։  Պարզվում […]

Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է կարճատև արձակուրդի՝ հուլիսի 27-31-ը ներառյալ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Քաղաքապետը արձակուրդի ընթացքում կլինի Հայաստանում»,- հայտնել է Կարապետյանը։

Ինչպես սկսվեց «քրեական հեղափոխությունը»․ «Իմ ձայնը» նախագիծ

Երկու տարի առաջ գրեթե ամեն օր նոր քաղաքական իշխանությունը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, այլ պաշտոնյաներ հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Հ1-ը, Ազատությունը և այլ լրատվամիջոցներ ամեն րոպե ազդարարում էին խուզարկությունների, կալանքների, բացահայտումների մասին։ Սա մեր կյանքն էր՝ քրեական հեղափոխությունը։ Իսկ լայն զանգվածները սպասում էին, որ եթե […]

Վերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը․ Էլինար Վարդանյան

Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձևական բնույթ, և դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։ Սրան զուգահեռ՝ օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող և կուտակվող […]

Կրթական համակարգում ստեղծված իրավիճակն ու ընդունելության քննությունները․ ուղիղ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը և համալսարան չընդունված դիմորդների ծնողները քննարկում են կրթական համակարգում ստեղծված իրավիճակ, պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը ինչպես նաև ընդունելության քննությունները և դրան հաջորդած իրավական գործընթացները։ Առաջարկում ենք ասուլիսը դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված