02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի կրկնավարակ կա ու կլինի․Հայկ Մանասյան

Բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի ունեցած տեղեկություններով, Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի դեպքեր են արձանագրվել, մի քանիսին ինքն անձամբ գիտի։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել է՝ վերջին 40 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հիվանդանում կիորոնավիրուսով։

«Քանի որ այս դեպքի մասին հարցեր եղան՝ իմ կարծիքը։

Կրկնավարակ կա ու կլինի, բայց դա այնքան ծավալուն չէ, որ ազդի իմունիզացված բարիերի ամրության վրա։ Մեկ ամսվա ընթացքում անձամբ գիտեմ կրկնավարակի մի քանի դեպքեր ու հենց բուժաշխատողների շրջանում։

Այս դեպքում առաջին վարակը եղել է առանց թոքաբորբի ու 40 օր անց առանց հակամարմինների։
Այսինքն չի բացառում ու շատ հավանական է որ առաջինը եղել է ոչ թե Կովիդ, այլ վիրուսի հայտնաբերման թեսթի կեղծ-դրական պատասխան։

Բոլոր դեպքերում, եթե հաշվի առնենք որ 25.000 ապաքինված մարդուց ընդամենը մի քանիսի մոտ է վաղ ժամկետի կրկնավարակը, ապա կհասկանանք որ դրանով ոչինչ չի որոշվում։

Ինքս թույլ եմ տալիս որ 25.000-ից մոտ 1000-ի մոտ կարող են լինել նման դեպքեր, բայց մնացած 24.000-ը որպես բարիեր աշխատում են»,- գրել է Մանասյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ