23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ առաքելական եկեղեցի, հայ մշակույթ, հայ գրականություն. այս ուղղությունները թիրախավորելով, հարվածում են մեր լինելիության արմատներին․ Գևորգ Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ազգայինը ջնջելով՝ ճանապարհ է հարթում անհայրենիք տեսակների համար։ Շարունակում են հարվածել մեր ազգային ինքնությանը: Այն, ինչ անում են հայ գրականություն, հայոց լեզու և հայ եկեղեցու պատմություն առարկաների հետ, ուղղակիորեն հարված է մեր ազգային, կրթական անվտանգությանը: Գրականգետները, լեզվաբանները, պատմաբանները, հոգևորականները բարձրաձայնում են…
Հայ առաքելական եկեղեցի, հայ մշակույթ, հայ գրականություն. այս ուղղությունները թիրախավորելով, հարվածում են մեր լինելիության արմատներին:
Հայ դպրոցն են թուլացնում, հայի ոգին են փորձում կոտրել:
Հայ մշակույթի ու գրականության բազմադարյա կաղնու արմատներն են փորձում կտրել, որովհետև այդ արմատներն են, այդ ազգային կրթությունն ու ոգին է սահմանին կանգնած զինվորի տոկուն կամքի հենասյունը, մեր փառապանծ հաղթանակների կերտման հիմնաքարը:
Դրսից օսմանցու ու ազերու հոխորտանքն է ու վայրահաչը, ներսից՝ սորոսական, աղանդավոր, լիբերալ-գլոբալիստների ասպատակումը, Նիկոլի անմիջական վերահսկողությամբ, որը կոչել են «նոր Հայաստան»։
Նոր ու հին Հայաստան չկա, կա ՀԱՅԱՍՏԱ՛Ն, որը մենք, ինչ գնով էլ լինի, փրկելու ենք այս խեղված-շեղված «երջանիկ անհատներից»:
Դուրս ենք շպրտելու, որովհետև պարտավոր ենք թույլ չտալ պետականության կորուստ, պարտավոր ենք վերջապես՝ կառուցել իրապես զարգացող, իրապես ապահով, իրապես ժողովրդավար երկիր, առանց պոպուլիզմի, առանց սորոսական գլոբալիստների, առանց թրքասեր «խաղաղասերների», առանց սեռագենաշեղվածների:

Գևորգ Գևորգյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ