23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասում են՝ Շիշ բռնողի փարթիին մասնակցել են նաև Փաշինյանի ավագ դուստրն ու որդին. Նարեկ Սամսոնյան

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳՇ պետին հարսանիքի համար գործից հանեցիք, բա Շիշ բռնողի՞ն

Երեկ Շիշ բռնողի փարթիին եղել է նաև կենդանի կատարում և հրավիրյալ երգիչն եղել է Գոռ Սուջյանը: Ես չգիտեմ՝ Գոռն ինչի ա համաձայնվել նման պայմաններում գնալ ու երգել (մեծ հաշվով էդ իրա նեղ անձնական ու բիզնես հարցն ա), բայց մյուս երգիչներն էս թեմայով ասելու բան չունե՞ն:
Իսկ իշխանությունները Շիշ բռնողի թեմայով բան չունե՞ն ասելու: Հիմա, որ Սևանի մյուս լողափերի ժողովուրդը կուկուռուզի փետերով լարեն իրանց` դիմակ չկրելու համար տուգանել փորձող ոստիկաններին լավ կանե՞ն, թե՞՝ չէ: Է՞ս էր ձեր ասած նոր որակի պառլամենտը, է՞ս էին ձեր նոր որակի պատգամավորները:
ԳՇ պետին որդու հարսանիքի համար հեռացրիք պաշտոնից, իսկ Շիշ բռնողին պարետին փաբլիք փաթթած ունենալու համար չե՞ք պատրաստվում պատժել, թե՞ Շիշ բռնողը գեներալ չի ու իրան ներելի ա: Հա մեկ էլ մի բան Շիշ բռնողը ոչ թե պարետին, այլ ուղիղ Նիկոլին ա փաթթել երեկ, ու չասեք, որ տենց չի, դա դուք էլ ձեր սրտի խորքում գիտեք:
Հ.Գ. Ի դեպ, ասում են, որ Բռնողի Փաթթեմ Փարթիին մասնակցել են նաև Փաշինյանի ավագ դուստրն ու որդին ու, միգուցե, դրա՞ պատճառով ա, որ Շիշ բռնողին մանդատից չեն զրկում:
Հ.Գ. 2 Հաաա, մեկ էլ քաղաքում համառ ու նենգ լուրեր են պտտվում, որ էդ լողափը հենց Շիշ բռնողինն ա ու, եթե դուք էդ հիմա չտենալու եք տալիս, մենք վաղը բացահայտելու ենք, ու ձեր Շիշ բռնողին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու հարստացման համար դատելու ենք, իսկ ձեզ հանցավոր անգործության համար ենք դատելու: Քիչ ժամանակ ունեք…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ