23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը. Այլընտրանքային նախագծեր խումբ

Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը։ Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի տարածած հայտարարությունում:

« Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ։

Հայաստանը դեռ ապրում է Տավուշի ռազմական գործողությունների ազդեցության, ռիսկերի փուլում։ Մենք ունենք զոհեր, որոնց յոթը, քառասունքը չի անցել, մենք ունենք վիրավորներ, որոնց մասին արդեն փորձում ենք մոռանալ, և եթե նկատել եք նրանց առողջական վիճակի մասին լրահոսը գնալով դառնում է կցկտուր։

Այս պայմաններում իշխանական էլիտայի անզուսպ կայֆերը ուղղակի վիրավորանք են մեր տղաների հասցեին։ Ստացվում է, որ կռիվը կռիվ, հետո մի քանի օր անց սկսու՞մ ենք մեր քեֆերը։ Եթե դա արվեր հասարակ քաղաքացիների կողմից, ապա կարելի էր լինել ներողամիտ և վերագրել անհատական դաստիարակության խնդիրներին։ Բայց այստեղ խոսքը գնում է իշխանական նեղ էլիտայի ներկայացուցչի մասին և սա արժեհամակարգային խնդիր է։

Կա՛մ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ է իր իրական արժեքներով, կա՛մ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար նույնպես մերժելի են ռազմական գործողություններից ու հերոսական զոհերից հետո նման անպարկեշտ քեֆերը»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ