14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Բժշկության աղոթք

ՆՍՕՏՏ Գարեգին բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․

«ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի է մեր բոլոր կարիքները: Բարիքների՛ պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևի՛ր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ