04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Ո՞ւր էր հանձնակատարը ադրբեջանցիների հետ կռիվների օրերին․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր վարչապետը աշխատանքից ազատեց Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի, վարչությունների և բաժնի պետերի։

 

Ստեղ առաջանում է երեք հարց․

1. Եթե գրասենյակն ունի առնվազն 10 վարչություն ու բաժին, քանի՞ հոգի ա ընդհանուր աշխատում էդ կառույցում, ու էս ընթացքում ի՞նչ ծրագիր են իրականացրել, ի՞նչ արդյունք են տվել,

2. Ինչո՞ւ ակնհայտ խնդիր տված հանձնակատարը չի հեռացվել, ո՞ւր էր ինքը էս ադրբեջանցիների հետ կռիվների օրերին և ինչո՞վ էր զբաղված։

3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում մեր համաքաղաքացիների անվտանգությունը, իրավական օգնությունը և համայնքային կառույցների հետ կապը կազմակերպելու համար։

Ճիշտ եմ, չէ՞, հիշում, որ Սփյուռքը պետական ռազմավարության մեջ որպես գերակա արժեք էր ներառված։ Այ հիմա պատմեք մեխանիզմները, գործիքակազմն ու ռազմավարական պլանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ