17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» էր վաղուց․ նա վայր կդնի՞ մանդատը․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Արդեն քանի օր է մամուլում շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է իշխանական թիմից պատգամավոր Հայկ Սարգսյանը մանդատը վայր դնի: Վերջինս արդեն իսկ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, հեղափոխական վեհ իդեալներին ակնբախ կերպով չհամապատասխանելու եւ բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվելու, կիքսեր հեղինակելու պատճառով։ Դժվար է ասել, այս դեպքը կունենա արդյոք կտրուկ հետեւանքներ, թե սա եւս կփորձեն «սղղացնել» ներքին կարգապահապական տույժի ենթարկելով միայն Հայկ Սարգսյանին։

Պարզ է մի բան, որ հերթական անգամ Փաշինյանը հայտնվեց տհաճ վիճակում, եւ իրավիճակը այնպիսին է, որ հաստատ նախկինները չէ, որ դրդել էին Հայկ Սարգսյանին «Սպիտակ Շորժայում» փարթի կազմակերպել ու տժժալ։ Այս դրվագը հերթական անգամ բարձրացրեց Փաշինյանի թիմի որակի հարցը։ Ինչ-որ առումով գործող վարչապետը փորձում է լրջություն հաղորդել թիմին, նույնիսկ քաջալերել ֆեյսբուքյան դրվատալից գրառումներ շռայելով։ Որպես փորձառու քաղաքական գործիչ, իհարկե Փաշինյանը հասկանում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի թիմը գոնե ժամանակի ընթացքում կամաց-կամաց հասունանա եւ լուրջ գործոն դառնա։ Սակայն ամեն անգամ հերթական «հանցադրվագը» առ ոչինչ է դարձնում Փաշինյանի գործադրած ջանքերը եւ հասարակության աչքում թիմը շարունակում է մնալ «պլինտուսային» մակարդակում։

Իրականում Հայկ Սարգսյանը էականորեն հարվածեց Նիկոլ Փաշինյանի հեղինակությանն ու վարկանիշին։ Այժմյան դրությամբ, երբ դիմակակրությունը դարձել է հասարակության աչքում բոլոր իմաստներով չարիք, եւ իշխանությունը փորձում է օրինակ ծառայել ու ապացուցել, որ դիմակ կրելը փրկօղակ է, նման վարքագիծը, առնվազն կարող է վկայել իշխող թիմի՝ քաղաքացու հետ ոչ ամբողջությամբ անկեղծ ու ազնիվ վերաբերմունք ունենալու մեջ, ինչը չի կարող չանդրադառնալ թիմի առաջնորդի հեղինակության եւ վարկանիշի վրա»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ