01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարդիկ անդունդի մեջ են. ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած ոլորտ պրեբլեմի առաջ է: Տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակել, երեխային կերակրել կամ ծնողին բուժել, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծուներ առաջարկել», – ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հակառակ դրան՝ ականատես ենք լինում իշխանության դեմ ամենօրյա բողոքի ակցիաների:

«Մարդիկ ասում են՝ հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, մի հնարավորություն տվեք. ճոխություն չենք ուզում: Այսօր մարդիկ գնում, կառավարության դիմաց բողոքում են, բայց ո՞վ է իջնում, լսում, որ մարդիկ գոնե զգան՝ իրենց մասին մտածող կա», – հարց հնչեցրեց ԲՀԿ առաջնորդը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ