22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Բողոքի ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. Ուղիղ

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը իրականացնում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ցույցին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով։ Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:

Վերջին ժամանակահատվածում ընդունված կոնվենցիաները նպատակ են հետապնդում թիրախավորել մեր ինքնությունն ու ազգային արժեհամակարգը. պահեստազորի գնդապետ

Հայաստանի Հանարապետության նկատմամբ իրականացվում է տեղեկատվական պատերազմ: Այդ պատերազմի առաջին թիրախներից են մեր ինքնությունը, մեր արժեհամաարգն ու հավատքը, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: «Այն կոնվենցիաները, որոնք ընդունվում են հիմա, իրականում նպատակ են հետապնդում թիրախավորել մեր ինքնությունն […]

Մահերի թիվը դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո ավելացել է գրեթե 12 անգամ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 25-ից դիմակ կրելը փակ և բաց տարածքներում դարձավ պարտադիր։ Այս պարտադիր նորմի ընդունումը պարետը հիմնավորեց համավարակի տարածումը զսպելու և կանխելու նպատակով՝ համոզված լինելով, որ դիմակների համատարած կրումը պետք է փրկեր տապալված և ձախողված հակահամաճարակային ռազմավարությունը։  Հիմա փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ եղել […]

Շրջակա միջավայրի փոխնախարարը հրաժարական է տվել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական […]

ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին էսպիսի հարց եմ ուղղում. Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանն իր նֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում: Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարեւոր հակահամաճարակային գործոն է:   Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան […]

Գերագույն դատարանի անպատրաստ որոշումը լուրջ հակազդեցության է արժանանալու․ Մելիքյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երեւում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել […]

Ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նրանք, ովքեր դեմ են կորոնավարակի պայմաններում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկությանը, առաջնորդվում են ռուսական «На переправе коней не меняют» բանաձևով։ Ովքեր կողմ են Թորոսյանին հեռացնելուն, ներկայացնում են ռուսական մեկ այլ խոսք՝ «Загнанных лошадей пристреливают»: Վեճը, փաստորեն, «ձիուն» հեռացնելու ժամկետի և ձևի շուրջ է։ Այն, որ Թորոսյանը պատասխանատու է կորոնավարակային խայտառակ […]

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ «Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի