22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Բաժանորդի հետ կապն ընդհատված է․ Փաշինյանը մեկուսացման մեջ է. Անդրանիկ Թևանյան

Տնտեսագետ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տավուշյան բախումներից հետո բոլորը բոլորի հետ երկկողմ և եռակողմ շփումների մեջ են։ Մոսկվան, Անկարան և Բաքուն շատ ակտիվ են։ Շփվում են առաջին դեմքերի մակարդակով։ Երևանը չկա այս շփումներում։ Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն հանգամանքը, որ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել ՀՀ ղեկավարի ու ՌԴ […]

Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության շենքի դիմաց տեղի են ունենում բողոքի ակցիաներ: «Այլընտրանք» ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ կառավարությունն իր անլրջությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և մահերի հիմնական պատասխանատուն է: Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակի համատեքստում լիբանանահայության խնդիրներին, ինչպես նաև նրանց հայրենադարձման գործընթացին: Հայտարարությունը՝ ստորև: «Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաև հայաբնակ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 270 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 203-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 36 988 (+262) մարդ, այս պահին բուժվում է 5153 (-63) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1129 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 864 (+3), այլ պատճառներով՝ 265 (+1): Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Տևական ապօրինության արդյունքում ստեղծվել է վախի ու անվստահության մթնոլորտ. «Լիդիան»

Օգոստոսի 12-ին Ամուլսարի համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացի հայտարարումից ընդամենը երկու շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիան» ստացել է 500-ից ավելի դիմումներ, որոնց մեծ մասը՝ շրջակա համայնքներից։   Արդեն օգոստոսի 25-ից «Լիդիան Արմենիան» շրջակա համայնքներում սկսել է դիմումատուների հետ հարցազրույցների առաջին փուլը։   Հարկ ենք համարում շեշտել, որ իրավապահ մարմինների անգործության պայմաններում Ամուլսարի ճանապարհներին աշխատակիցների ելումուտի համար պարբերաբար խոչընդոտներ […]

ԿԳՄՍ նախարարը՝ դիմակ գովազդող ռազմագիտության «դասատու»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բռնվեք, որ չընկնեք… Այս անձնավորությունն իր երկամյա պաշտոնավարման ընթացքում այնքան հանրաճանաչ չդարձավ, որքան վերջին երկու օրերին՝ բեռնատարի վրա աղբամանի նկարով շրջելով: Ուրեմն հրավիրել է այսպես կոչված համապետական ծնողական ժողով (թե էտ ինչ մեղքս ա) և տապալված կրթական գործընթացի վերականգնման խնդիրների մասին մասնագիտական դատողություններ անելու փոխարեն անդադար […]

Լանզարոտեի կոնվենցիան «միս ու արյուն» է ստանում. «Փաստ»

Ինչպես հայտնի է, մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին: Հիշեցնենք, որ հապճեպորեն անցկացված այս փաստաթղթի շուրջ լայն քննարկում տեղի […]

Համավարակը թանկ նստեց Արսեն Թորոսյանի վրա. ինչի վրա է ծախսվել 19 մլն դոլարը․ 168․am

168․am-ը գրում է․ «Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։ Իհարկե, դա վաղուց պետք է լիներ, երբ պարզվեց, որ նախարարը ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված