56-ամյա տղամարդը փլատակների տակ է, ողջ շենքը տարհանված է․ Ցոլակյան
Քանաքեռ-Զեյթունում պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ, 3 տուժած կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։ Մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։ « Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ […]