22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Տնտեսական անկումը նոր թափ է հավաքում․ «Ժողովուրդ»

«Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության […]

Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ. Ռուբեն Մելիքյան

Եթե էս քանի օրը ես ինֆարկտ ստանամ ու դառնամ հավերժի ճամփորդ, իմացե՛ք. մեղավորը կառավարության իրավական ակտերի մշակման կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավականուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Ո՞վ է ձեզ իրավաբանական տեխնիկա սովորեցրել, ա՛յ տնաշեններ»,-հավելել է նա եւ տարածել կառավարության որոշումներից մեկը:

Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, […]

«Սամվել Բաբայանը կփորձի Արցախում հասնել երկիշխանության, եթե մյուս կողմը զիջման չգնաց, դա կբերի բախման». Կարինե Աճեմյան

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց վարած քաղաքականությամբ մեծ վնաս հասցնել ոչ միայն երկրի տնտեսությանը, իմիջին, այլ նաև մեր ամենակայացած կառույցներից մեկին՝ բանակին, իսկ դրա ապացույցն այս իշխանության գալուց անմիջապես հետո ձևավորված Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի գոյությունն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը: «Այս իշխանությունը ցանկանում է ամեն ինչ ջնջել, այս իշխանության ղեկավարն […]

Աշոտյան. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում […]

Խաշթառակի այդ ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ ահազանգ նախկինում չի գրանցվել. Նախարար

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի եւ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով […]

Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։   […]

Մոլորված սպային առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ […]

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ հարցնում եք, թե ինչու՞ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։ Շատ ազնիվ պատասխանեմ։ Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։ Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված