01 Մարտի, Saturday, 2025
KFC

Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։

ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 31-ին Ղազինյանի հայցն առաջին ատյանի դատարանի կողմից ընդունվելու է վարույթ: Դատարանն էլ հենց իրավասու է տալ իրավական որակում: «Փաստ» թերթի տեղեկություններով, պարետատան նիստում Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է հենց Ղազինյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը:

Հասկանալով, որ դատարանի կողմից քրեական գործի հարուցումը անխուսափելի է՝ հաղորդման մեջ տեղ գտած փաստերի ուժով, Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին հասկացրել է, որ ամբողջ պատասխանատվությունը մնալու է իր վրա, սակայն վերջինս նշել է, թե չի պատրաստվում քավության նոխազ դառնալ, քանի որ որոշումները միանձնյա չի ընդունել, ինչի մասին առկա են համապատասխան գրագրություններ, այդ թվում՝ անձնական: Այս թեմայի շուրջ էլ, ինչպես ասում են, կրքերը շիկացել են, ինչի մասին արդեն տեղեկություններ են շրջանառվել լրատվամիջոցներում»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ