11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արձակուրդ` «պատերազմի» ժամանակ. «Փաստ»

«Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաեւ պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ զարգացումների ֆոնին այնքան էլ զարմանալի չէ, քանզի քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները աշխատանքից ազատվում են «արձակուրդից հետ չգալով»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանի հետ կապված որոշակի «հարցեր» կան, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթերի հետ կապված։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ պարզապես ներկա փուլում կառավարությունում որոշում են կայացրել Թորոսյանին կորոնավիրուսային «պատերազմի» շրջանում ուղարկել արձակուրդ, իսկ այդ ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքներն ու «հարցերը», ըստ այդմ էլ կորոշվի Թորոսյանի ապագան»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ