23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԳՄՍ նախարարը՝ դիմակ գովազդող ռազմագիտության «դասատու»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բռնվեք, որ չընկնեք…

Այս անձնավորությունն իր երկամյա պաշտոնավարման ընթացքում այնքան հանրաճանաչ չդարձավ, որքան վերջին երկու օրերին՝ բեռնատարի վրա աղբամանի նկարով շրջելով:

Ուրեմն հրավիրել է այսպես կոչված համապետական ծնողական ժողով (թե էտ ինչ մեղքս ա) և տապալված կրթական գործընթացի վերականգնման խնդիրների մասին մասնագիտական դատողություններ անելու փոխարեն անդադար դիմակ է գովազդում: Դա էլ մի կողմ…

Ուրեմն, ամոթի զգացումը գրպանած, իր դարակազմիկ մտքերը «համեմում է» ռազմադաշտի կանոններ «շարադրելով»…

Հա, ի դեպ, ինչքան էլ թեման լուրջ լինի, նրա կատարմամբ տպավորություն է, թե նորից մանկացել և «Կարմիր գլխարկն» ես լսում: Արա՜, դու ինչ կապ ունես վաշտի կամ գնդի հետ: Լավ կլինի՞, որ ես էլ դասախոսություն կարդամ, ասենք՝ «Օնկոլոգիական ռադիկալ վիրահատությունները» թեմայով:

Դու ի՞նչ աղերս ունես պատերազմի և, ընդհանրապես ռազմական գործի հետ… Մի հատ էլ տուռնիկի վրա ժիմ արա ու Կարաբինայի վավաշոտ հայացքի ուղեկցությամբ գիմնաստիկա ցուցադրի ու վերջ… Արա, մեծ մարդ ես, չես կարողանու՞մ հեռու մնալ քեզ հետ կապ չունեցող բաներից… Համ էլ, քեզ չեն ասու՞մ հեռացիր… Գնա էլի, գնաաաաաա…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ