13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բաժանորդի հետ կապն ընդհատված է․ Փաշինյանը մեկուսացման մեջ է. Անդրանիկ Թևանյան

Տնտեսագետ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տավուշյան բախումներից հետո բոլորը բոլորի հետ երկկողմ և եռակողմ շփումների մեջ են։

Մոսկվան, Անկարան և Բաքուն շատ ակտիվ են։ Շփվում են առաջին դեմքերի մակարդակով։ Երևանը չկա այս շփումներում։

Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն հանգամանքը, որ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել ՀՀ ղեկավարի ու ՌԴ նախագահ Պուտինի միջև (դատելով ամենից՝ Կրեմլը Հայաստանի հետ շփվում է երկու խողովակով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։

Փաշինյանին հաջողվել է միայն այլ առիթով հանդիպել ՌԴ վարչապետին։ Մեկ էլ՝ հարցազրույց տալ ռուսական հեռուստաընկերությանը և ապացուցել, որ հակառուսականության առումով, պատկերավոր ասած, ուղտ չէ։ Բայց սա նոնսենս է և ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա են ռազմավարական դաշնակից երկրների առաջին դեմքերի հարաբերությունները։ Սա հետանկախական շրջանում արձանագրված հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ