05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին էսպիսի հարց եմ ուղղում. Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանն իր նֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:

  1. Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարեւոր հակահամաճարակային գործոն է:

 

  1. Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը:

 

  1. Դուք գիտեք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին:

 

  1. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների սեզոնը, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը:

 

  1. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչու չօգտվեցիք բնական հակահամաճարակային բարենպաստ եղանակից»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ