04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Նրանք, ովքեր դեմ են կորոնավարակի պայմաններում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկությանը, առաջնորդվում են ռուսական «На переправе коней не меняют» բանաձևով։ Ովքեր կողմ են Թորոսյանին հեռացնելուն, ներկայացնում են ռուսական մեկ այլ խոսք՝ «Загнанных лошадей пристреливают»: Վեճը, փաստորեն, «ձիուն» հեռացնելու ժամկետի և ձևի շուրջ է։ Այն, որ Թորոսյանը պատասխանատու է կորոնավարակային խայտառակ պատկերի համար, անքննարկելի է։

Այս քանակի մահերը առանց քրեական ու քաղաքական հետևանքների չեն կարող լինել։ Բայց Թորոսյանն այս հանցագործության թիվ մեկ պատասխանատուն չէ։ Թիվ մեկ պատասխանատուին գտնելուն օգնում է հայկական ասացվածքը՝ «Ձուկը գլխից է հոտում»։ Այնպես որ եթե կառավարությունում որոշել են «հոտած ձկան» գլուխը փրկելու համար այն քերթել պոչից, ապա դա իրենց գործն է։ Դրանից բան չի փոխվելու։ Պատասխանատվության առումով չի փոխվելու»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ