22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերագույն դատարանի անպատրաստ որոշումը լուրջ հակազդեցության է արժանանալու․ Մելիքյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երեւում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը, կամ, օրինակ, բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից» (միտքը հեղինակային չէ – երեկ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկին նկատեցի նորաստեղծ «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի փառավոր գրասենյակը՝ իր դրոշով ու խորհրդանիշով)։

Մի խոսքով, «ձիով քայլերի» տարբերակները շատ են, իսկ Գերագույն դատարանի անկեղծ կողմնակիցները թերեւս սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ