17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2020

Երկրաշարժ՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]

Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում. Պարգեւ Սրբազան

Երկու օր է, երբ մենք վերապրում ենք յուրահատուկ օրեր, որտեղ մեր իշխանությունը, պետությունը  ժողովրդի անունից գնահատում է մեր ազգի նվիրյալներին, մեր հերոսներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Արցախում հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու […]

ՀՀԿ ԵԿ կազմակերպչական հանձնաժողովի նոր անդամները հանդիպում են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Երեկ տեղի է ունեցել վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրած երիտասարդների հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին […]

Արցախի նախագահը Արթուր Մկրտչյանին եւ Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգեւատրում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին  նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության […]

Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին: Նախ՝ որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը ՄԵՐԺՎԵԼ Է:   Ինչ վերաբերում […]

«Մարտի են նետվել» իշխանության «մատյան գունդը». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը : Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը\ ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ\: Հավանաբար ,տեսնելով իր «մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող […]

Շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս շատ խաղացողների հետ. Թևան Պողոսյան

Իմ պատկերացմամբ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք, որպես հասարակություն, դադարենք երեւույթներին վերաբերվել հախուռն էմոցիոնալ հարահրոյցների գործիքակազմով եւ սովորենք հասկանալ երեւույթների ներքո թաքնված շահերը տարբերել ու տիրապետենք մեր շահն առաջ տանելու ձեւերին՝ օգտագործելով յուրաքանաչյուր ձեռքի տակ հայտնված լավ կամ անգամ վատ թվացող իրադարձություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ […]

Սկսեք ինքնակրթվել…․ Արթուր Ղամբարյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատական մասնագիտացում, թ՞ե սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության […]

Բաներ կան, որ պետք է ասեմ՝ հիմա դուք արտահանման համար ճանապարհներ եք բացել, բայց դրանք բացել եք օլիգարխների համար, բացել եք, որ օլիգարխները նորի՞ց հաստանան». ծղուկցիները՝ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Անգեղակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետն այցելեց Ծղուկ համայնք։ Բնակիչների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս ապրիլին էր խոստացել այցելել գյուղ, սակայն հայտարարված արտակարգ դրության պայմաններում հնարավոր չի եղել կատարել խոստումը: Ներկայացնելով գյուղի խնդիրները, բնակիչները նշեցին, որ իրենց համար խոցելի հարցերից մեկը եղել է հողի հարցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի