22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաներ կան, որ պետք է ասեմ՝ հիմա դուք արտահանման համար ճանապարհներ եք բացել, բայց դրանք բացել եք օլիգարխների համար, բացել եք, որ օլիգարխները նորի՞ց հաստանան». ծղուկցիները՝ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Անգեղակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետն այցելեց Ծղուկ համայնք։ Բնակիչների հետ զրույցում նա ասաց, որ դեռևս ապրիլին էր խոստացել այցելել գյուղ, սակայն հայտարարված արտակարգ դրության պայմաններում հնարավոր չի եղել կատարել խոստումը:

Ներկայացնելով գյուղի խնդիրները, բնակիչները նշեցին, որ իրենց համար խոցելի հարցերից մեկը եղել է հողի հարցը, 2000 թվականից սկսած 230 բնկաչություն ունեցող գյուղում առկա է այդ խնդիրը։

Մանրամասնելով խնդիրը՝ բնակիչները նշեցին, որ հողերը հիմնականում տրված են  վարձակալության, հիմնական հարցը վերաբերում է արոտավայրերին, ինչն անասնապահության համար խնդիրներ է առաջացնում։

«Համայնքին այս պահին մնացել է 3000 հեկտար հողատարածք, որը գյուղից շատ հեռու է։ Մենք այսքան հող ունենք, բայց մեկը բնակիչներին տված չէ, բոլորը վարձակալությամբ  տվել են հարակից գյուղերին։ Մենք մեր վարելահողերը վերցրել, սարքել ենք մեզ համար արոտավայր, որովհետև արոտավայր չունենք։ Սա մարզի առաջին գյուղն է խոշոր անասնապահության առումով՝ 1500 գլուխ խոշոր ունենք:

Մենք մեր հողերն ենք ուզում, մեր պապական հողերը։ Հիմա ես ձեզ ցույց տամ, այն արոտավայրերը, որոնք ամենաբարձր դիրքում են, այնտեղ ո՞նց տանենք անասուներին արածեցնենք, մեկն իր անասունը տարավ–դրավ էնտեղ՝ հովիվը գնաց, ընկավ թուրքերի ձեռքը»,- նշեցին ծղուկցիները։

Լսելով բնակիչներին, վարչապետն ասաց, որ ոչինչ չի հասկանում, որքան շատ են գյուղացիները խոսում, այնքան խճճվում է, քանի որ համայնքը հողն ունի։

Մանրամասնելով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը բացատրեց, որ բնակիչների ասածն այն է, որ մոտ արոտավայրերը տվել են վարձակալության, իսկ իրենք ստիպված են անասուներին կիլոմետրերով տանեն, որպեսզի հասցնեն արոտավայր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ