13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում. Պարգեւ Սրբազան

Երկու օր է, երբ մենք վերապրում ենք յուրահատուկ օրեր, որտեղ մեր իշխանությունը, պետությունը  ժողովրդի անունից գնահատում է մեր ազգի նվիրյալներին, մեր հերոսներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Արցախում հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ իր խոսքում նշեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:

«Մեր բոլոր հերոսները արդարության համար են պայքարում մինչեւ այսօր, պատմական անարդար որոշումների համար: Ես որպես հոգեւորական եւ առաջին հերթին որպես հայ, այս ամենը շատ եմ գնահատում, ուրախ եմ: Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում, որի լավագույն, վառ ապացույցի թե մեր ապրիլյան պատերազմի հերոսներն են, թե Տավուշի դեպքերի հերոսները: Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովուրդն ու մեր բանակը, որը մեր խաղաղության երաշխավորն է»,-ասաց նա:https:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ