01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին» ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ «մորմոններին»:

Ավելին .հարցականի տակ է դրվում բանակում հայ հոգևորականի ներկայության կարևորությունը: Դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա հանելուց հետո` հեղափոխության ջատագովները հիմա էլ ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրությունից հանել նրա բացառիկության դրույթը:

Ես դատապարտում եմ նման մոտեցումը, իսկ ի՞նչ է կարծում այս հարցի շուրջ իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է: Գարեգին Նժդեհ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ