23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերին արձագանքելիությունը ժամանակի ընթացքում միշտ էլ կարիք ունի բարելավման․ խոսքը վերաբերում է բոլոր գերատեսչությունների աշխատանքին, սկսած առողջապահությունից՝ մինչև ոստիկանություն։

«Սա է լինելու մեր հաջողության գրավականը՝ աստիճանաբար շտկումներ անելով, ավելի լավ դարձնել այն կանոնների պահպանումը, որոնք ցույց են տվել, որ աշխատում են։ Կարծում եմ՝ այստեղ դեր ունի հանրային վերահսկողությունը թե՛ բուն կանոնների պահպանման նկատմամբ, թե՛ այդ կանոնները հսկող մարմինների նկատմամբ։ Լրագրողներն այս հարցում կարող են մեծ դեր ունենալ»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների քանի՞ տոկոսն է վարակվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ նման դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նրանց մշակութային առանձնահատկություններով՝ հավաքույթներ կազմակերպելով, իրար հետ շատ շփվելով։

«Այս առումով մենք շատ չենք տարբերվում մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններից, և կանոնների պահպանումը երկուստեք խնդրահարույց է։ Մենք, որպես այդպիսին, լուրջ բռնկումներ՝ պայմանավորված միայն ազգային փոքրամասնության պատկանելությամբ, չենք ունեցել։ Ես առանձին ուսումնասիրություն կիրականացնեմ՝ պարզելու համար, թե ինչով է պամանավորված եղել Տանձուտ համայնքում տեղի ունեցած բռնկումը։ Ուզում եմ բոլորին կոչ անել հարցը դիտարկել ազգային պատկանելությունից դուրս, քանի որ վիրուսն անխտիր վարակում է բոլորին»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով նախորդ, վերջերս իր արած հայտարարությանը՝ սրճարաններ, ռեստորաններ չգնալուն և հարցին, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնում են նման վայրեր և նկարներ հրապարակում, ինչո՞ւ հասարակ քաղաքացին չպետք է գնա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուրը կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է, սակայն պետք է գիտակցեն այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը։

«Կյանքը Հայաստանում շարունակվում է և չի կարող չշարունակվել, սակայն սահմանված կանոնները նույնիսկ իրենց մեջ ինչ-որ չափի ռիսկեր են պարունակում, որովհետև նույնիսկ փողոցում անցնելը և դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելն իր մեջ նույնպես ռիսկ է պարունակում։ Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են։ Այդ պատճառով էլ ես, որպես մեծ ռիսկայնություն պարունակող վարքագիծ, նման բան էի ասել, սակայն մարդիկ իրենք են որոշում իրենց քայլերը։ Իմ պարտքն եմ համարել ռիսկայնության աստիճանը նշել և շարունակում եմ նշել։ Ըստ ռիսկայնության, բաց բերանով, օրինակ, երգեցողությունն ամենամեծ ռիսկային գործողության տեսակներից է»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ