«Մենք և Փաշինանը պետք է հետեւություններ անենք». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:
Հանրապետականը հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարեւոր հետեւություն պետք է անել:
Միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում:
ՀՀ-ում արեւմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։
Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջեւ կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում:
Մենք և Փաշինանը պետք է հետեւություններ անենք»: