23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը. Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիեւի զառանցանքը կամ պղտոր ջրում ձուկ որսալու սուլթանական արվեստը․․․

Նախօրեին Ալիեւը սովորության համաձայն հանդես է եկել կեղծ հայտարարություններով։ Բռնակալը ջանք ու եռանդ չի խնայել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատասխանատվությունը գցելու հայկական զինուժի վրա։

Ալիեւյան կեղտոտ ձեռագիրը նույնն էր 2016 թ․-ի ապրիլյան պատերազմին հաջորդող ընթացքում, նույնն է այսօր։

 

2016թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողովին Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Ասադովը ֆիասկոյի ենթարկվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ագրեսիայի մեղքը հայկական կողմի վրա գցելու փորձը տապալվեց մեր պատվիրակության փաստարկված եւ փաստաթղթավորված պատասխանի արդյունքում։

Այս պահին հայ խորհրդարանականները պետք է աշխատեն միջազգային վեհաժողովների արտասահմանցի գործընկերներին փաստեր ներկայացնելու ուղղությամբ, որպեսզի ադրբեջանական սուտն ու կեղծիքը հաջողության չհասնի միջազգային որեւէ հարթակում։

Հեյդարի որդին՝ չկարողանալով մարսել իր նախորդների եւ իր պարտությունը Արցախյան երկու պատերազմներում, ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին անվանում է ռազմական հանցագործներ, քննադատում Սերժ Սարգսյանի իշխանությանը։

Ալիեւն այդպես էլ չի մարսել բանակցային սեղանին եւ ռազմի դաշտում Սերժ Սարգսյանի իշխանությունից ստացած ապտակները։

Իհարկե, սուլթանի համար դժվար է արդարացնել խաղաղության մասին միջազգային հանրությանն ուղղած հայր եւ որդի Ալիեւների աղերսները, որդու աղիողորմ լացուկոծն այն մասին, թե ինչպես են իրեն պարտադրում ճանաչել Արցախի անկախությունը։

Ըստ այդմ՝ սուլթանը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ՝ քիթը խոթելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ քննադատելով ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությունը։

Որպես ՀՀ-ում արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժի ներկայացուցիչ եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ասեմ, որ սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը:

Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք։

Թշնամին սահմանի այն կողմում է։ Հայկական ազգ-բանակը հարկ եղած դեպքում շարունակելու է ալիեւներին հանգստացնող դեղեր տալ, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ։ Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան մենք կհրաժարվենք մեր ազգային իղձերից։

#Հայկըհաղթելուէբելին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ