01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև՝ որոշ ենթակառուցվածքներ», – ասաց նա։

Մարզպետը նշեց, որ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում վնասվել է ջրագիծը։

 

Մարզպետի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում հրետակոծության ժամանակ գտնվել են ապաստարաններում ու նկուղներում ու, բարեբախտաբար, վիրավորներ ու զոհեր չկան։

Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ վաղվանից սկսելու են զբաղվել վնասված բնակարանների վերականգնման աշխատանքներով։

«Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը, ես ուզում եմ, որ մեր բնակիչները անհոգ լինեն, մենք լուծելու ենք իրենց բնակարանների հարցերը», – ասաց Տավուշի մարզպետը։

 

Նա ասաց, որ պետք է զգոն լինել, քանի որ ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել։

Հայկ Չոբանյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հակառակորդի գործողությունների հետևանքով այս օրերին վնասվել է 30 տուն։

«Մենք ունենք երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ՝ զրոյից կկառուցվեն», – ասաց մարզպետը։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ