05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կեղծ օգտատերերը շրջանառում են տեսանյութ, թե Ալիեւին Հայաստանից գումար են վճարել` հարձակվելու համար. «Իրավական ուղի» հկ

«Ֆեյսբուք»–ում եւ «Յութուբ»–ում ինչպես իրական, այնպես էլ առերեւույթ կեղծ օգտատերերի կողմից շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիեւին Հայաստանից գումար են վճարել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հկ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հանրության եւ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերեւույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիեւին Հայաստանից գումար են վճարել։

Ազգային անվտանգության ծառայությանը նաեւ կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը եւ արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)»։

Մի քանի հղումներ՝ ստորեւ.

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ