24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2017

Սամվել Ալեքսանյանը դերասանական տաղանդ ունի /տեսանյութ/

«Հայտնի մի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականությունն է զբաղվում քեզնով, իսկ թատրոնն՝ ինչպես արվեստի մյուս բնագավառները, թատրոնը մշտապես ունի իր անելիքը քաղաքականության հարցում, ինչը դա կապված է թե՛ գաղափարախոսության, թե՛ պետականության հետ»,այս մասին այսօր՝ մարտի 27-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, ՀՅԴ տարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Ժասմեն Ասրյանը: «Թատրոնը […]

Չենք խրախուսում զենքով խնդիրը լուծելու տարբերակը

«Սամվել Բաբայանը մեր մարտական ու գաղափարակից ընկերն է, մեծ ներդրում ունի ՀՀ-ում մեր նորօրյա պատմության կերտման մեջ»-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նրա ներկակացմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, իրենց դաշինքի աջակից Սամվել Բաբայանին հնարավոր չի քաշել նեղ ինտրիգների մեջ, իրենց դաշինքի ստեղծման իրական գործընթացների մեջ նա չի եղել, նա համակիրների մեջ է […]

«Հա, էդ մարդու փողը հո անսպառ չի՞» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սիլվա Ադամյանը նշեց՝ մարդիկ ընտրությունից առաջ չպետք է մտածեն նյութական շահի մասին: Հարկավոր է մտածել  երկրի ապագայի, պետականության ամուր հիմքերի մասին, ոչ թե անձնական շահի: «Էսքան բան կատարվեց մեր քաղաքական դաշում էս Բարգավաճի հետ կապված, մի՞թե դա ոչինչ չասաց մեր հանրությանը: Մի՞թե […]

Որոշ մարդիկ չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը /տեսանյութ/

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Արմինե Դավթյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը անհավասար մրցակցության մեջ են մտել: «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն պետական լծակներ ու դա օգտագործում են քարոզարշավի ժամանակ:  Նրանք խախտում եմ նաև աշխարանքային օրենսդրությունը. աշխատանքային ժամին, փաստերեն, իրենք զբաղվում են քարոզչությամբ», – նշեց  Արմինե Դավթյանը:  Բանախոսը շեշտեց՝ որոշ […]

Լավ մշակված սցենար

Եթե ուշադիր հետևենք Մեհրիբան Ալիևայի` Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակման փաստի առնչությամբ հնչեցված լրատվական, փորձագիտական կարծիքներին ու գնահատականներին, ապա դժվար չէր նկատել, որ հիմնական հետևությունները հանգում էին Ադրբեջանի ներքաղաքական, իշխանական-կլանային դրդապատճառների շուրջ.  Գրեթե չխոսվեց փոխնախագահի պաշտոնում նրա նշանակման արտաքին հնարավոր գործոնների մասին:  Այս տեսանկյունից, չի բացառվում, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը լավ մշակված իսրայելական սցենար էր: Այս […]

Մարտահրավերի հետքերով․ «Եվրատեսիլ 2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչը երգում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը /տեսանյութ/

 Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մարտահրավերը և հրապարակել է «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։ Հիշեցնենք, որ Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր էր նետել «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին՝  երգելու հայկական ազգային երգ։

Չի հեռանում քաղաքականությունից

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ լուրերին, թե ինքը զբաղված է ԱՄՆ քաղաքացիության վերականգնմամբ, որովհետև հեռանում է քաղաքականությունից և Հայաստանի հանրապետությունից: «Ճշմարիտ չէ, որ ես հեռանում եմ երկրից, քաղաքականությունից և վերականգնում եմ ԱՄՆ քաղաքացիությունս»,-հայտարարեց նա:

Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջականցումը. Շարմազանովիը ՀԱՊԿ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների […]

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել կրթական օջախների 114 ձայնագրությունների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները: Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի