Ռամզան Քադիրովն ու Միխայիլ Գալուստյանը հումորով պատասխանել են ՆԱՏՕ-ին /տեսանյութ/
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հումորիստներ Միխայիլ Գալուստյանի եւ Դմիտրի Գրաչովի հետ միասին պատասխանել են ՆԱՏՕ-ի մասնագետներին, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ՈՒՀԱ հաղորդաշարը «Կրեմլի քաղաքական գործիք է»։ Նրանք հումորային տեսանյութ են հրապարակել, որում ՆԱՏՕ-ի հայտարարությունը սադրանք են անվանում։