03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2017

Ծառուկյանի շտաբի պետը դանակահարվել է իր կուսակցի կողմից. նոր մանրամասներ

«Դանակահարվել է Ծառուկյանի շտաբի պետը Ծառուկյանի մեկ այլ ծտաբի պետի կողմից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով այսօր գրանցված միջադեպին: Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզում դանակահարության դեպք է գրանցվել, որի մասնակից են դարձել «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։ Ի սկզբանե լուրեր էին տարածվել, […]

Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում. Միհրան Պողոսյան

«Ես բազմիցս ասել եմ, որ ես աշխատելու եմ այնտեղ, որտեղ ավելի շատ օգտակար կլինեմ, աշխատելու են այնտեղ, որտեղ կուսակցությունը կորոշի»,-այսօր Քանաքեռ-Զեյթունում նախընտրական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե չի տխրել վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությունից, թե նրան չի տեսնում Կառավարության կազմում։ […]

Զարմացած եմ. Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանից

Պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանն այսօր «Ազատություն» TV-ի եթերում հայտարարել է, որ իրեն զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը Հանրապետական կուսակցության դեմ: «Ճիտն ասած, հետեւում եմ քարոզարշավին թեթեւ, ու ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ պայքարում է […]

Շոկային վկայություն Սոլժենիցինի բանտային կյանքից

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԽԱՉԸ Գողգոթայի վրա բարձրացած Սուրբ Խաչին ակնարկելով Խրիմյան Հայրիկը իր քարոզներից մեկում ասում է․ «Երանի նրան, որ արժանի կդառնա Գողգոթայի վրայի պատրաստված մեղրի փեթակը համտեսելու»։ Պատմում են, թե ռուսական բանտում, ուր բանտարկված էր ականավոր գրող Սոլժինիցինը, ոչ մեկը իրավունք չուներ խոսելու։ Ոչ մի բան չկար կարդալու և նույնիսկ ոչինչ, դիմանալու կյանքի այդ տառապանքին։ Ինքը […]

Անհավանական հրաշք․ երեխայի զարգացումը արգանդում /ֆոտոշարք/

Շվեդ լուսանկարիչ Լեննարտ Նիլսոնը 12 տարի շարունակ ուսումնասիրել է պտղի զարգացումը մոր արգանդում։ Այս տարիների արդյունքը դարձել են այս անհավանական լուսանկարները, որոնք պատմում են ներարգանդային կյանքի 9 ամիսների մասին։            

Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստությունը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի

Այսօր տեղի ունեցած  վերականգնողական թեթև մարզմանը մասնակցել է 16 ֆուտբոլիստ: Այս մասի հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին կմիանան այսօր երեկոյան։ Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին կմիանան մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Դանակահարություն Վանաձորում. մանրամասներ /տեսանյութ/

Մարտի 15-ի երեկոյան՝ 21:00-ի սահմաններում,  ծայրահեղ ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց ընդունման պահին 1999թ.-ին ծնված Զորի Փիլոյանի մոտ առկա է եղել որովայնի ձախ կեսի կտրած, ծակած, թափանցող վերք: Վիրահատությանը միաժամանակ ՎԲԿ-ի երկու վիրաբույժ է մասնակցել: «Վիրահատության ժամանակ պարզվել է, որ վնասված է հաստ աղին, ստոմոքսը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի