24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում. Միհրան Պողոսյան

«Ես բազմիցս ասել եմ, որ ես աշխատելու եմ այնտեղ, որտեղ ավելի շատ օգտակար կլինեմ, աշխատելու են այնտեղ, որտեղ կուսակցությունը կորոշի»,-այսօր Քանաքեռ-Զեյթունում նախընտրական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե չի տխրել վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությունից, թե նրան չի տեսնում Կառավարության կազմում։

Հարցին, թե արդյոք իրեն վատ չի զգում, որ զոհված զինծառայողի մոր կերպարի շնորհիվ նախընտրական PR է իրականացնում, ինչի համար հասարակությունն իրեն քննադատում է, Պողոսյանն ասաց. «Վատ եմ զգում, որ կարող է էդպես մեկնաբանվել, եթե մարդ ուզում է իր կարծիքը հայտնել և պարզապես շնորհակալություն է ասում: Վատ եմ զգում բոլոր այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք վերագրեցին որպես PR»։ Դիտարկմանը, որ կարծես թե այդ կանայք այլևս չեն մասնակցում քարոզարշավին, ԴԱՀԿ նախկին պետն արձագանքեց․

«Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում, բայց քանի որ տեսա, որ որոշակի լրատվամիջոցներ օգտվում են այդ առիթից, արգելեցի»։ Հարցին, թե երկար տարիներ եղել է ԴԱՀԿ ղեկավար, արդյոք ի պաշտոնե նրա գործողություններից շատ տուժած մարդկանց առկայությունը այս քարոզարշավին նրա դեմ չի աշխատում, նա ասաց. «Ես իմ աշխատանքն եմ կատարել և իմ գործառույթները, ինչը ԴԱՀԿ-ն պետք է օրենքով սահմանված կարգով կատարի, և ես կարծումեմ շատ լավ եմ կատարել իմ գործառույթները: Եթե ես լավ չկատարեի այն ժամանակ դժգոհելու տեղ կլիներ»: Դիտարկմանը, որ 100-ից ավելի նախընտրական շտաբեր ունի, ինչպե՞ս է այդ ծախսերը հոգում, Միհրան Պողոսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Շտաբերը մեր թիմի մարդիկ են, պահելու խնդիր չկա»։ Ճշտող հարցին՝ կամավորության սկզբունքներո՞վ են աշխատում, Պողոսյանն ասաց՝ մոտ 90 տոկոսն այո։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու իր մրցակիցների դեմ, Պողոսյանն ասաց․«ուղեղով և թիմով»՝ բացառելով ընտրակաշառքները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ