Թալանել են ֆուտբոլիստներին
Արգենտինայի առաջնության շրջանակում հանդես եկող «Դեֆոնսա ի Խուստիսիա» ակումբի ֆուտբոլիստները մարզումից առաջ կողոպուտի են ենթարկվել: Ակումբի նախագահ Խոսե Լեմեն հաղորդել է, որ անհայտ անձինք ներխուժել են մարզական բազա և զենք կիրառելու սպառնալիքով ֆուտբոլիստներից պահանջել բջջային հեռախոսներ, դրամապանակներ և ոսկե զարդեր: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: