24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2017

ԼՂ հարցի կարգավորումը տարածաշրջանին կայունություն ու բարգավաճում կբերի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կայունություն և բարգավաճում կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, գրում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

ԱՄՆ դեսպանը սկսեց ՀՀԿ-ից

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին: ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը և Ռուբեն Թադևոսյանը: Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս.Նիկոյանը շեշտեց . «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին և կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտոտների հետրողական զարգացման […]

Կառավարությունը երկարացրել է ընտանեկան կապիտալը ծախսելու թույլտվությունը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց՝  երկարացնել  ընտանեկան կապիտալը ծախսելու կարգը Ընտանեկան կապիտալ են ստանում բազմազավակ ընտանիքները (3-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում): Այն կարող է օգտագործվել հիփոթեքային վարկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի մարման համար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են օգտագործել նաեւ բնակարան գնելու համար: Մինչեւ 2017-ի հունվարի 1-ը գործած կարգի համաձայն՝ ընտանեկան կապիտալի […]

Սա աբսուրդ է (տեսանյութ)

«Մենք կտրականապես դատապարտում ենք ցանկացած տիպի գլադիատորական մարտեր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստի դանակահարության միջադեպին։ «Բոլորն իրար դեմ մանրակրկիտ զորաշարժեր են ուզում անել։ Սա աբսուրդ է, կյանքը ցույց է տալիս, որ այս ընտրական օրենսգրքի սխեման չաշխատող բան է, մեզ համար չէ»,- հավելեց նա: Դիտարկմանը՝ կան […]

Ինչո՞ւ է աշխարհն այսքան փչացել․ Հռոմի Պապի պատասխանը

Նոր երկինք ու նոր երկիր, որն Աստված ստեղծում է մարդկության համար: Ինքնակենտրոնացումը և մեղքը փչացնում են Արարչագործության գեղեցկությունը, սակայն Աստված չի լքում մարդկությանը և արարչագործության հառաչանքները դարձնում է հույս՝ նոր կյանքի համար: Սա Սրբազան Հռոմի Պապը  2017թ. փետրվարի 22-ի Հրապարակային ունկնդրության թեմայի առանցքն էր: Ոգեշնչվելով Սբ. Պողոսի Հռոմեացիներին ուղղված թղթի 8-րդ գլխից՝ Սրբազան Քահանայապետը շարունակել […]

Երեւանը՝ ջրհեղեղի շեմի՞ն /տեսանյութ/

«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դժգոհությունն այն խնդֆրի վերաբերյալ, որ մեր բնակավայրերը՝ հատկապես Երևանը անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ: Ջրհեղեղի ու  սելավների  վտանգի մասին ևս բարձրաձայնել ենք: Տարիներ ի վեր պայքարեցինք, որ գոնե Գետառի կենտրոնական հատվածը չփակեն, բայց դա մեզ չհաջողվեց: Մեզ միշտ ասում էին՝ դա մի փոքրիկ առվակ է, կենտրոնում տարածք է տրված դրա […]

Ապագա ճանապարհի տեղում գտնվող հողերի եւ տների սեփականատերերը փոխհատուցում կստանան

Մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց Երեւանը շրջանցող մայրուղու նոր հատվածի համար հողի օտարման կարգը: Հերթական հատվածը գտնվում է մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում՝ Բաբաջանյանի եւ Տիչինայի փողոցների միջեւ: Ապագա ճանապարհի տեղում գտնվող հողերի եւ տների սեփականատերերը փոխհատուցում կստանան: Երեւանը շրջանցող մայրուղին կառուցվում է Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 260 մլն դոլար եւ 112,9 մլն դոլար 2 տրանշով:

30 միլիոն դոլարի ներդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիին, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկային  և արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիին: Բարսելոնայում կայացած «Mobile World Congress»-ի  շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին` հայտնելով, որ ընկերությունը վերանվանվում է «VEON»: Սա նպատակ է […]

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ»-ում գնահատում են Հայաստանի ներդրումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի